
Օնլայն խորհրդատու-վաճառող (արական սեռի)
GAVA GROUP LLC
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է օնլայն խորհրդատու-վաճառող (զանգերի կենտրոն) արական սեռի։
Մենք փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցման հմտություններ ունեցող անձի, ով կաշխատի որպես օնլայն խորհրդատու-վաճառող, կկապվի հաճախորդների հետ, կընդունի և կհավաքագրի պատվերները։
Պարտականություններ
- Հաճախորդների զանգերի ընդունում և խորհրդատվություն,
- Պատվերների գրանցում և համակարգում,
- Պատվերների հավաքագրում պահեստում,
- Աշխատանք CRM (կսովորեցնենք) համակարգի և Excel-ի հետ (կսովորեցնենք)։
Պահանջներ
- Հաղորդակցման բարձր հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ (Excel, CRM ցանկալի է),
- Կարգապահություն և պատասխանատվություն։
Մենք առաջարկում ենք՝
- 💰 Կայուն աշխատավարձ, բոնուսներ վաճառքներից,
- 📍 Հարմարավետ գրասենյակ և լավ աշխատանքային միջավայր,
- 📆 Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օր շաբաթական՝ 09:00ից-19։00-ն, շաբաթ՝ 09։00-15։00։
📩 Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։