
Օնլայն խաղավար / Live Dealer
Global IT Support
Նկարագրություն
Մեր գործընկեր միջազգային կազմակերպության համար փնտրում ենք իգական սեռի օնլայն խաղավարներ։
Կարող եք Ձեր կարիերան սկսել մեզ հետ, անգամ եթե չունեք աշխատանքային փորձառություն։ Մեր ուսուցման և զարգացման թիմը մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանա Ձեզ փոխանցել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
Պարտականություններ
- Վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլվող հրահանգների,
- Լինել դրական և ժպտադեմ,
- Պատրաստ լինել նորը սովորել և կիրառել աշխատանքում,
- Կարողանալ կարևորել և պահպանել աշխատանքային ստանդարտները։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
- Արագ սովորելու ունակություն,
- Պատասխանատվության մեծ զգացում,
- Լավ միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ աշխատանքը հերթափոխային է, 12 ժամյա գրաֆիկով, յուրաքանչյուր 1 ժամից հետո ընդմիջումներով՝
- Օր 1-ին ժամը 08:00 - 20:00,
- Օր 2-րդ ժամը 20:00 - 08:00,
- Օր 3-րդ և 4-րդ ազատ օրեր։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ,
- Բոնուսներ՝ կախված կատարողականից (մինչև 50 հազար դրամ),
- Անգլերենի անվճար դասընթացներ,
- Անվճար դիմահարդարման և վարսահարդարման հնարավորություն,
- Թեյի, սուրճի հյուրասիրություն,
- Ուսուցում սկսնակների համար,
- Դրամական պարգևատրումներ ամսվա լավագույն աշխատողնրին,
- Խաղաղ և ապահով միջավայր,
- Կարիերայի աճի հնարավորություն,
- Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ,
- Դրական և առողջ թիմային մթնոլորտ։