Get our free app. It won't take up space on your device

Օնլայն վաճառքի մենեջեր

Complex Supply LLC

Location: Բալահովիտ
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
11/11/2026

Նկարագրություն

Փնտրում ենք օնլայն վաճառքի մենեջեր` գրասենյակային աշխատանքի համար, ով կզբաղվի նոր մուտքային հարցումների մշակմամբ և կօգնի պոտենցիալ հաճախորդներին վերածել իրական պատվերների։

Պարտականություններ

  • Մշակել գովազդից ստացվող պոտենցիալ հաճախորդների մուտքային հաղորդագրությունները,
  • Ընդունել և մշակել մուտքային զանգերը,
  • Խորհրդատվություն տրամադրել տեսականու վերաբերյալ և օգնել հաճախորդներին ընտրության հարցում,
  • Աշխատել հաճախորդների հարցումների հետ և հասցնել մինչև գնում,
  • Նոր հաճախորդների պատվերները ձևակերպել՝ օգտագործելով աշխատանքային ծրագրերը,
  • Ընդլայնել հաճախորդների բազան՝ շուկայի ուսումնասիրության, պոտենցիալ հաճախորդների որոնման և սառը զանգերի միջոցով
  • Ապահովել սպասարկման բարձր մակարդակ և կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։

Պահանջներ

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչից օգտվելու հմտություն և տարբեր ծրագրերով աշխատելու պատրաստակամություն,
  • Հաղորդակցվելու և գրագետ խոսքի հմտություններ,
  • Արդյունքի վրա կենտրոնացում և բարձր վարձատրություն ստանալու ցանկություն,
  • Պատասխանատվություն, ուշադիր և նախաձեռնող մոտեցում,
  • Սառը զանգերի փորձը կլինի առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի 3-րդ ամսից՝ լրացուցիչ բոնուսային համակարգ՝ վաճառքի արդյունքների հիման վրա,
  • Մասնագիտական և ֆինանսական աճի հնարավորություն։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, կարողանում եք համոզել և ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում՝ ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ։

Company օverview
address
Address
մ. Կոտայք, գ. Բալահովիտ, 1-ին փ., թ. 72
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 300090

Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.

Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։

Բարի գալուստ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media