Օնլայն վաճառքի և հաճախորդների սպասարկման մասնագետ
Carpisa
Նկարագրություն
Օնլայն վաճառքի և հաճախորդների սպասարկման մասնագետը պատասխանատու է ընկերության օնլայն կայքի և թվային հարթակների միջոցով ստացվող հարցումների մշակման, հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության և վաճառքի գործընթացի ամբողջական իրականացման համար։
Պարտականություններ
-
Ընկերության օնլայն կայքից, սոցիալական ցանցերից ստացված հարցումների արագ և գրագետ պատասխան
-
Հաճախորդներին ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ամբողջական խորհրդատվության տրամադրում
-
Օնլայն վաճառքի իրականացում՝ պատվերի ընդունումից մինչև ավարտ
-
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
-
Հաճախորդների բողոքների և հարցերի արդյունավետ լուծում
-
Վաճառքի արդյունքների և հաճախորդների հարցումների հաշվետվությունների պատրաստում
-
Կայքի բովանդակության վերաբերյալ հետադարձ կապի փոխանցում համապատասխան բաժիններին
Պահանջներ
-
Գերազանց գրավոր հաղորդակցման հմտություններ
-
Վաճառքի և հաճախորդների սպասարկման փորձ (ցանկալի է)
-
Համակարգչային գրագիտություն և օնլայն հարթակների հետ աշխատելու կարողություն
-
Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն
-
Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
Աշխատանքը գրասենյակից է
Carpisa was founded just a few years ago but, in a short time, it has become a commercial phenomenon and since 2001 has worked to guarantee high-quality products at a low price. It’s easy to recognize one of our bags: just look for the small turtle - our unique logo – which identifies the brand from the very beginning. Our franchise network has more than 600 shops in Italy and abroad - and still growing! - and over 500 employees work in the headquarters and on the territory.