
Օնլայն գնումների բաժնի ղեկավար
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր սուպերմարկետը փնտրում է ռազմավարական մտածողությամբ, նախաձեռնող ղեկավարի օնլայն գնումների բաժնի համար։
Եթե դուք ունեք ղեկավարելու կարողություն, ձգտում եք նորարարությունների և մոտիվացված եք և պատասխանատու, Քարֆուր Հայաստանի թիմը սիրով սպասում է Ձեզ։
Պարտականություններ
- Ղեկավարել օնլայն գնումների բաժնի ամբողջ գործընթացը՝ կայքի կառավարումը, պատվերների համակարգումը,
- Մշակել և կիրառել ռազմավարություններ առցանց վաճառքի աճի և հաճախորդների ավելացման ուղղված,
- Վերլուծել շուկայի միտումները, սպառողների վարքը՝ ապրանքների և ակցիաների ճշգրիտ ներկայացման համար,
- Ղեկավարել և վերահսկել օնլայն գնումների բաժնի անձնակազմը, հետևել անձնակազմի անխափան աշխատանքին,
- Վերահսկել ցուցանիշները և պատրաստել հաշվետվություն։
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է համանման ոլորտում (առնվազն 2 տարի),
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կառավարելու հմտություններ,
- Համակարգչային գիտելիքների իմացություն MS office փաթեթի իմացություն,
- 1C ծրագրի իմացություն:
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: