Օժանդակ նյութերի պահեստի պահեստապետ
Bacon Product LLC
Մենք փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված օժանդակ նյութերի պահեստի պահեստապետի, ով կմիանա «Բեկոն Պրոդուկտ» պրոֆեսիոնալ թիմին։
Պաշտոնի մասին
Պաշտոնի նպատակն է ապահովել օժանդակ նյութերի պահեստի արդյունավետ կազմակերպումը, հաշվառումը և ժամանակին մատակարարումը՝ պահպանելով որակի, անվտանգության և հաշվառման կարգապահությունը
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել օժանդակ նյութերի ընդունումը, պահեստավորումը և հաշվառումը՝ ըստ սահմանված կարգի
- Համագործակցել մատակարարման, արտադրության և այլ բաժինների հետ՝ ապահովելով նյութերի ժամանակին մատակարարումը
- Վերահսկել պահեստային մնացորդները և կազմել պարբերական հաշվետվություններ (օրական, շաբաթական, ամսական)
- Ստուգել պիտանելիության ժամկետները, պիտակները և պիտակավորման համապատասխանությունը
- Պահպանել պահեստային տարածքի մաքրությունը, անվտանգության կանոնները և նյութերի ճիշտ դասավորությունը
- Իրականացնել նյութերի, ապրանքների դուրսգրում ներքին համակարգում՝ ըստ հաստատված պահանջագրերի
- Ապահովել պահեստում փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը (բեռնաթղթեր, պահանջագրեր, վերադարձի ակտեր և այլն)
Պարտադիր պահանջներ՝
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պահեստի կամ վաճառքի ոլորտում
- Պահեստային կառավարման համակարգերի տիրապետում
- Excel, 1C-ի իմացություն
- Համակարգչային գիտելիքների իմացություն
- Տվյալների հետ աշխատանքի ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Սթրեսակայունություն
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: