
Օֆիս մենեջեր (Գործավարուհի)
"R & V Comfort" LLC
Նկարագրություն
Ընկերությանը շտապ անհրաժեշտ է գրասենյակի մենեջեր (իգական սեռի)։
Պարտականություններ
- իրականացնել փաստաթղթաշրջանառության վարում (նամակ, դիմում, ակտ, արձանագրություն և այլն)
- աշխատաժամանակի տեղեկագրերի վարում
- ընդունելությունների կազմակերպում և համակարգում
- էլեկտրոնային և թղթային նամակագրության վարում
Պահանջներ
- բարձրագույն կրթություն (տնտեսգիտական կամ իրավաբանական)
- hայերեն, ռուսերեն, անգլերեն /ցանկալի/ լեզուների իմացություն
- հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office, Outlook, Internet
- առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
- տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 170 000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբ՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջում
Ուղարկել CV-ն նշված էլ․ հասցեին
Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան: