Get our free app. It won't take up space on your device

Օֆիս մենեջեր

Concern-Energomash CJSC

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
7/3/2026

Նկարագրություն

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն փնտրում է օֆիս մենեջերի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

Հիմնական պարտականություններ՝

  • Ղեկավարության գրասենյակային ներքին և արտաքին աշխատանքների պլանավորմանը մասնակցություն, պլանավորված աշխատանքների իրականացման համակարգում, անհրաժեշտ տեղեկությունների նախապատրաստում և ղեկավարությանը տրամադրում։
  • Ղեկավարության մասնակցությամբ հանդիպումների և ժողովների կազմակերպում, գրառումների կատարում, տրված հանձնարարականների և որոշումների կատարման ընթացքին հետևում։
  • Ղեկավարության հանձնարարությամբ հեռախոսազանգերի իրականացում, իր իրավասությունների շրջանակներում՝ սպառիչ պատասխանների տրամադրում։
  • Ղեկավարության հանձնարարությամբ՝ գրությունների, հանձնարարականների, լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթաշրջանառությանը հետևում, էլեկտրոնային փոստի վարում, ըստ անհրաժեշտության՝ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում:
  • Գրասենյակային գույքի, ապրանքների և ծառայությունների գնային հարցումների կատարում, մոնիթորինգ, գնումների կազմակերպում։
  • Ադմինիստրատիվ ծախսերի վերահսկում, օպտիմիզացիայի առաջարկների ներկայացում։
  • Ընկերության անձնակազմի առողջության ապահովագրության գործընթացի կազմակերպում և համակարգում։
  • Գրասենյակում առաջացած խնդիրների, աշխատանքների համակարգում (ենթակառուցվածքների/ տեխնիկական միջոցների ընթացիկ խնդիրների վերացման աշխատանքներ)։
  • Ընկերությանը սպասարկող տաքսի ծառայության կողմից իրականացվող աշխատանքների համակարգում, տաքսի ծառայության կողմից իրականացված փոխադրումների հաշվառում, վերահսկում, սպասարկվող աշխատողների թվի փոփոխության իրականացում։
  • Համակարգից՝ մատնահետքի միջոցով, աշխատողների մուտքի-ելքի ժամերի արձանագրության արտատպում, աշխատաժամանանումների վերահսկում և ամսեկան հաշվետվությունների տրամադրում բացակայությունների վերաբերյալ։
  • Գրասենյակի սանիտարական վիճակի վերահսկողություն, մաքրուհիների գործունեության համակարգում։
  • Ընկերության ներկայացուցչական հյուրերի դիմավորման, կեցության և ժամանցի ապահովման կազմակերպում։
  • Ղեկավարության հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ գործառույթների և հարակից այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, Outlook, ցանկալի է Bitrix24),
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն,
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն

Պայմաններ և արտոնություններ՝

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթաներ
Company օverview
address
Address
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Number of employees
51-150
website
Website
Phone
Phone
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free meals
Free meals
Reward system
Reward system
13th salary
13th salary
Business trips
Business trips
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media