
Օֆիս մենեջեր
Weles Global
Նկարագրություն
Վելես ընկերությունների խումբը համալրում է իր թիմը և փնտրում օֆիս մենեջերների։
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության մասին,
- Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվություն,
- Կատարել թարգմանություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով),
- Իրականացնել ընթացիկ աշխատանքներ MC Office, Adobe Photoshop համակարգչային ծրագրերով,
- Կազմել և կատարել ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումներ՝ բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր,
- Արխիվացնել փաստաթղթերն ու նամակները,
- Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում կդիտվի որպես առավելություն,
- Բարձրագույն կրթություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- MS Office համակարգչային ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 9:30-18:00։
«WELES» ընկերությունների խումբը հիմնադրվել է 2011 թվականին, սկսել է իր արևային գործունեությունը Հայաստանում 2015 թվականից: Ընկերության գործունեության առանցքային ուղղություններն են արևային էլեկտրակայանների տեղադրումը, արևային սարքավորումների և լեդ լուսավորության նախագծերի իրականացումը ԵՄ երկրներում և Հայաստանում: