Օֆիս-մենեջեր
BSCOSMO
Նկարագրություն
BSCOSMO բիզնես ակումբը հրավիրում է թիմին միանալ կազմակերպված և նախաձեռնող օֆիս մենեջերի (արական սեռ), ով կզբաղվի գրասենյակի անխափան աշխատանքի ապահովմամբ, ներքին գործընթացների համակարգմամբ և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցությամբ։
Պարտականություններ
- Գրասենյակի առօրյա գործունեության կազմակերպում և համակարգում,
- Փոստային, էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրությունների ընդունում և փոխանցում,
- Փաստաթղթերի պատրաստում, ձևակերպում և արխիվացում,
- Այցելուների և գործընկերների դիմավորում, հանդիպումների կազմակերպում,
- Գրասենյակային պարագաների, տեխնիկայի և մատակարարման վերահսկում,
- Միջոցառումների կազմակերպման աջակցություն և թիմի օժանդակություն ընթացիկ հարցերում,
- Կապի պահպանում մատակարարների և գործընկերների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նման պաշտոնում,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office, Google Workspace) լավ իմացություն,
- Գերազանց կազմակերպչական, հաղորդակցական և վարչական հմտություններ,
- Պատասխանատվություն, ճշգրտություն և թիմային աշխատանքի ունակություն։
Ցանկալի հմտություններ
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպման փորձ,
- Միջոցառումների պլանավորման կամ համակարգման հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն։
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք հետաքրքիր և դինամիկ միջավայրում,
- Կարիերայի աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Ժամանակակից աշխատանքային պայմաններ և ընկերական թիմ։
BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.
BSCOSMO FAMILY ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։
BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։
BSCOSMO BEAUTY Դիմահարդաման պարագաների և պարֆյումերիայի խանութ սրահների միջազգային ցանց նախկին Best Shop-ը գործում է հայկական Beauty շուկայում 2018 թվականից և ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդեր ինչպիսիք են` L`oreal Paris, Morphe Brushes, Bdellium, Klepach.Pro, Huda Beauty, ABH, Letique, Ofra, Locean, Petitfee, ENOUGH(կորեական բրենդների մեծ տեսականի) և այլ աշխարհահռչակ բրենդներ: