Օֆիս մենեջեր
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ
Industry:
Administrative, Clerical
Deadline:
7/29/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
<<Ալֆա Ֆուդ Սերվիս>> ընկերությունը փնտրում է օֆիս մենեջեր, ով պետք է զբաղվի գրասենյակային աշխատանքների համակարգմամբ:
Մենք առաջարկում ենք հետևյալ արտոնությունների փաթեթը՝
1. բժշկական ապահովագրություն
2. տարեկան 6 վճարովի Day-off (բացի 20 աշխ. օր արձակուրդը)
3. անվճար ընդմիջում:
Պարտականություններ
- Վարել խորհրդի նախագահի և տնօրենի բիզնես նամակագրությունը,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Ողջունել և ուղեկցել ընկերության հյուրերին,
- Հետևել ընկերության գույքին և գրենական պիտույքներին,
- Հետևել ընկերության սարքավորումների տեխնիկական վիճակին,
- Համագործակցել IT ընկերության հետ,
- Կատարել պատճենահանման, սքանավորման, տեքստերի հավաքման աշխատանքներ և այլն,
- Կազմակերպել ընկերության գործուղումները,
- Հաշվել ներմուծվող ապրանքների ինքնարժեքը՝ համագործակցելով ներմուծման բաժնի հետ,
- Պատրաստել փաստաթղթեր ղեկավարության համար,
- Հյուրերի և ղեկավարության համար թեյի/սուրճի կազմակերպում,
- Հետևել ընկերության ավտոմեքենաների ՃՈ տուգանքներին և նամակներին,
- Հետևել գրասենյակի մաքրությանը և վերահսկել մաքրուհու աշխատանքը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
- 2-3 տարի աշխատանքային փորձ որպես օֆիս մենեջեր,
- Microsoft Word, Excel, Outlook, և PowerPoint-ի գերազանց իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարում:
Հավելյալ նշումներ
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00: