Get our free app. It won't take up space on your device

Office manager

Telcell CJSC

Industry: Administrative, Clerical
Deadline: 5/17/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior

Նկարագրություն

Telcell-ը փնտրում է հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններով Office manager-ի իր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Դիմավորել և ճանապարհել այցելուներին, ուղեկցել համապատասխան բաժին, առաջարկել սուրճ կամ թեյ,

  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և ծագած հարցերի շուրջ,

  • Կազմակերպել փոստային և այլ առաքումներ, իրականացնել մուտքային և ելքային գրությունների ընդունում, գրանցում և հանձնում,

  • Իրականացնել մուտքային զանգերի ընդունում, վերահասցեավորում և ելքային զանգերի կատարում,

  • Իրականացնել ստորաբաժանումների ամսական մատյանների պատրաստում և տրամադրում,

  • Վերահսկել գրասենյակի գործունեության անընդհատության համար անհրաժեշտ ապրանքների առկայությունը և բացել համապատասխան պահանջագրեր գնումների համար,

  • Վերահսկել գրասենյակի ընդհանուր օգտագործման տարածքում առկա գույքի պատշաճ օգտագործումը, այդ թվում նաև հետևել գրքերի գրանցամատյանի ժամկետներին,

  • Վերահսկել գրասենյակի մաքրության աշխատանքները,

  • Կազմակերպել անհրաժեշտ տպագրական աշխատանքները,

  • Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ։

Հավելյալ նշումներ.

Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Office manager"

Աշխատանքային գրաֆիկը՝ 09։00 - 18։00

Spread the word! Share this job on social media