
Նմուշառող - Լաբորանտ/ Մանրէաբան
Veolia Djur CJSC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Նմուշառող-լաբորանտներ (ք. Չարենցավան) և Մանրէաբաններ (ք. Աբովյան)` իր թիմը համալրելու նպատակով
Պարտականություններ
- Կատարել ամենօրյա հաստատված գրաֆիկով սահմանված նմուշառում(ներ)
- Ջրի որակի հետ կապված արտապլանային կանչերի և ահազանգերի դեպքում իրականացնել լրացուցիչ նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ
- Կատարել փորձերի իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ
- Պատրաստել համապատասխան քիմիական լուծույթներ և մանրէաբանական միջավայրեր
- Իրականացնել մանրէաբանական և քիմիական հետազոտություններ
- Կատարել լաբորատոր ապակեղենի լվացման, ախտահանման և մշակման աշխատանքներ
- Մասնակցել քիմիկի և մանրէաբանի հետ համատեղ հետազոտությունների կատարմանը;
- Մասնակցել սննդային միջավայրերի, քիմիական լուծույթների, ներկերի և այլ պարագաների պատրաստմանը;
- Հետևել լաբորատոր սարքավորումների պատշաճ աշխատանքին
- Անհրաժեշտության դեպքում կատարել հետազոտությունների արդյունքների հաշվարկներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (քիմիկ, կենսաբան, դեղագետ, դեղագործ մասնագիտություններով)
- Խմելու ջրի N2-III-Ա2-1 Սանիտարական նորմերը և կանոնների իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel)
- Թիմային աշխատանք
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման ունակություններ
Աշխատանքի վայրը
ք. Չարենցավան, ք. Աբովյան
Հավելյալ նշումներ
Ընկերությունը տրամադրում է
25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Առողջության ապահովագրություն
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները /CV հայերեն կամ անգլերեն լեզուներով կից էլեկտրոնային հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: