Get our free app. It won't take up space on your device

Ներտնային սպասարկման մասնագետ (վարձատրվող ուսուցմամբ)

FNet

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Deadline:
7/31/2026

Նկարագրություն

Fnet-ը մեկնարկում է վճարովի ուսուցման ծրագիր, որի ընթացքում հնարավորություն կունենաս սովորել հեռահաղորդակցության ոլորտի ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ ներտնային սպասարկման մասնագետ ։

Ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել նոր մասնագիտություն, ձեռք բերել գործնական փորձ և հետագայում միանալ մեր ինժեներական թիմին։

Ծրագրի ամբողջ ընթացքը վարձատրվում է։

Ի՞նչ եք սովորելու

Ուսուցման ընթացքում փորձառու մասնագետների աջակցությամբ կսովորես՝

  • օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և սպասարկման հիմունքները,
  • մալուխային մոնտաժման և օպտիկական եռակցման աշխատանքները,
  • սարքավորումների տեղադրում, միացում և կարգավորում,
  • տեխնիկական խափանումների հայտնաբերում և վերացում,
  • աշխատանքի անվտանգության կանոններ,
  • հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցությունը և սպասարկման մշակույթ։

Ինչո՞ւ մասնակցել

  • վճարովի ուսուցում,
  • գործնական դասընթացներ իրական աշխատանքային միջավայրում,
  • փորձառու ինժեներների մշտական աջակցություն,
  • պահանջված մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն,
  • ծրագրի հաջող ավարտից հետո՝ Fnet-ի ինժեներական թիմին միանալու հնարավորություն
  • աճի և մասնագիտական զարգացման հեռանկար։

Ո՞ւմ համար է ծրագիրը

Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր՝

  • ցանկանում են սովորել նոր մասնագիտություն,
  • պատրաստ են աշխատել դաշտային պայմաններում,
  • կարողանում են աշխատել թիմում,
  • պատրաստ են աշխատել բարձրության վրա։

Նշումներ

Նախկին աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Նմանատիպ փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Պարտադիր պահանջ

Վարորդական իրավունքի առկայություն։

Company օverview
address
Address
57/4 Զավարյան փողոց
address
Number of employees
51-150

Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media