
Ներտնային սպասարկման մասնագետ
FNet
Նկարագրություն
Ցանցերի կառուցման, միացման և բողոքների սպասարկման աշխատանքները լավագույնս իրականացնելու համար փնտրում ենք տեղանքի սպասարկման մասնագետների Երևանում:
Պարտականություններ
- Ընկերության ցանցերի կառուցում,
- Մալուխային մոնտաժման և եռակցման աշխատանքների իրականացում,
- Ընթացիկ միացումներ և տեխնիկական սպասարկում։
Պահանջներ
- Բարձրության վրա աշխատելու ունակություն,
- Եղանակային տարբեր պայմաններում աշխատելու ունակություն,
- Գերազանց հաղորդակցության հմտություն,
- Սթրեսի և կոնֆլիկտների կառավարման հմտություն,
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09։00-19։00:
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։