Ներքին վերահսկողության մասնագետ (Անվտանգության բաժնում)
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ անձանց Ներքին վերահսկողության մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար: Մասնագետը պատասխանատու է լինելու Ընկերության ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար՝ համաձայն սահմանված ընթացակարգերի:
Պարտականություններ
- Իրականացնել արտադրական գործընթացների վերահսկողություն:
- Վերահսկել ընկերության տարածքից արտահանվող արտադրանքի գործընթացը:
- Կատարել գույքագրում պատրաստի ապրանքի և հումքի պահեստներում:
- Իրականացնել ընկերության տրանսպորտի բաժնում վարորդների աշխատանքի, վառելիքի և մեքենաների սարքին վիճակի վերահսկողություն:
- Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի:
- Իրականացնել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
- Զինվորական գրքույկի առկայություն
- Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
- Գույքագրման փորձ
- Տրանսպորտային միջոցների վերահսկողության փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանակցային և թիմում աշխատելու հմտություն
- MS Office-ի իմացություն
- ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին, կամ դիմում-հայտ լրացնել ընկերության գրասենյակում, հասցեն՝ Շիրակի 2/5:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: