
Ներքին վերահսկողության բաժնի մասնագետ (իգական սեռի)
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությունը համալրում է իր Թիմը և գրասենյակային աշխատանքի հրավիրում Ներքին վերահսկողության բաժնի մասնագետների (իգական սեռ)։
Պարտականություններ
- Նկարների հիման վրա գնահատել խանութներում առկա ապրանքատեականու ներկայացվածությունը՝ ըստ մշակված չափանիշների,
- Հաշվետվությունների և նախօրոք որոշված չափանիշների միջոցով հաշվարկել վաճառքում ներգրաված աշխատակիցների հավելավճարները,
- Կատարել վերահսկողական զանգեր գործընկեր կազմակերպություններին,
- Պաշտոնից բխող այլ աշխատանքներ՝ բաժնի ղեկավարի հանձնարարությամբ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Օտար լեզուների իմացություն,
- MS Office, մասնավորապես Excel-ի խորացված գիտելիքներ,
- 1C ծրագրի իմացությունը կդիտիվի, որպես առավելություն,
- Կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Մանրուքների հանդեպ ընդգծված ուշադրություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա շաբաթ՝ 09։00-18։00։
Առավելություններ
- Բժշկական ապահովագրություն,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
- Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
- Անվճար ավտոկայանատեղի։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: