Ներքին պահպանության պատասխանատու
SAS GROUP
ՍԱՍ ԳՐՈՒՊ-ին անհրաժեշտ է Ներքին պահպանության պատասխանատու։
Պարտականություններ
- Հանձնարարության համապատասխան աշխատանքների կատարում,
- Անվտանգության ապահովում,
- Վերահսկել աշխատակիցների, այցելուների ելումուտը, կատարել գրանցումներ,
- Կատարել անվտանգության պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Ֆիզիկական լավ վիճակ, սպորտային պատրաստվածություն, առողջ ապրելակերպ, ցանկալի է առանց վնասակար սովորությունների,
- Շփման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հանձնարարությունների անթերի կատարում, հրահանգներին հետևելու պատրաստակամություն - Սթրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Բծախնդրություն, ճշտապահություն,
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն - Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Արցախի 49/1։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական նշված էլ. հասցեին։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: