Get our free app. It won't take up space on your device

Ներքին հաշվառման Հաշվետար՝ iiko ծրագրի իմացությամբ

Pi Hospitality

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
9/3/2026

Նկարագրություն

«Pi hospitality» ընկերությունների խումբը փնտրում է ներքին հաշվառման հաշվետար, ով պատասխանատու կլինի ռեստորանների ներքին հաշվառման, ֆինանսական փաստաթղթաշրջանառության և iiko ծրագրում տվյալների ճշգրիտ վարման համար։

Պարտականություններ

  • Կատարել տվյալների մուտքագրում և հաշվառման վարում iiko ծրագրում,
  • Ստեղծել և կառավարել հաշվարկներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ծրագրում,
  • Վերահսկել ամսական պաշարների հաշվառումը և շարժը,
  • Մուտքագրել և վերահսկել պահեստային գործառնությունները՝ գնումներ, դուրսգրումներ, փոխանցումներ, շրջանառություն և այլն,
  • Վերահսկել կանխիկ և բանկային գործարքների հաշվառումը,
  • Կառավարել ռեստորանների ֆինանսական և վարչական փաստաթղթաշրջանառությունը,
  • Պատրաստել և ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ,
  • Մուտքագրել և թարմացնել պահանջվող տեղեկատվությունը ծրագրում,
  • Կատարել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Excel ծրագրի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություն,
  • Ուշադրություն մանրուքներին և բարձր պատասխանատվության զգացում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Ազատություն գաղափարներ առաջարկելու և դրանք կյանքի կոչելու։
  • Երիտասարդ, էներգիայով լի և աջակցող թիմ։
  • Անվճար սնունդ։
  • Սպորտային փաթեթ։
  • Մասնագիտական վերապատրաստումներ։
  • Կարիերայի աճի հնարավորություն։
  • Հնարավորություն դառնալու նոր և հավակնոտ բրենդի ստեղծման կարևոր մասը։

Հավելյալ նշումներ

Աշխատավայրը՝ Ավան:

Company օverview
address
Address
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Աշխատավայրը գտնվում է Ավանում։ Ձեզ հարմա՞ր է այդ վայրը։ *

This field is required

Աշխատանքային գրաֆիկը 6/1 է։ Պատրա՞ստ եք աշխատել այդ գրաֆիկով։ *

This field is required

Որքա՞ն է Ձեր ակնկալվող ամսական աշխատավարձը։ *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media