Get our free app. It won't take up space on your device

Ներքին հաշվապահ / 1C համակարգի համակարգող (1C Առևտրի կառավարում)

Aras Food LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Procurement, Import, Export
Deadline:
12/24/2026

Նկարագրություն

Արաս Ֆուդ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներմուծման և առևտրի ոլորտ) փնտրում է փորձառու Ներքին հաշվապահ / 1C համակարգի համակարգողի։ Սկզբնական փուլում մասնագետը կօգնի իրականացնել «1C: Առևտրի կառավարում» ծրագրի ներդրումը ընկերության բոլոր բաժիններում, իսկ այնուհետև հանդես կգա որպես համակարգի վերահսկող, կվարի ներքին հաշվառումը և կապահովի կապը աութսորսինգային հաշվապահական ընկերության հետ։ (Հարկային հաշվետվությունների կազմում չի պահանջվում)։

Պարտականություններ

  • 1. Համակարգի ներդրում և գործարկում (սկզբնական փուլ)
  • Մասնակցել 1C: Առևտրի կառավարում ծրագրի ներդրմանը ընկերության բոլոր բաժիններում (մատակարարում, պահեստ, վաճառք, դրամարկղ)։
  • Կարգավորել և ստուգել ապրանքների սկզբնական մնացորդները, նոմենկլատուրան, գնացուցակներն ու գործընկերների տեղեկատուները։
  • Կարգավորել սննդամթերքի խմբաքանակների և պիտանելիության ժամկետների (սերիաների) հաշվառման տրամաբանությունը համակարգում։
  • Աջակցել և ուսուցանել բաժինների աշխատակիցներին՝ իրենց ամենօրյա գործառույթները 1C-ում ճիշտ կատարելու համար։
  • 2. Ներքին հաշվառում և ադմինիստրատիվ վերահսկողություն
  • Հանդես գալ որպես վերահսկելով բոլոր բաժինների կողմից մուտքագրվող տվյալների ճշգրտությունը, ժամանակին լինելն ու օգտատերերի իրավունքները։
  • Վերահսկել պահեստային մնացորդները, ապրանքների շարժը, պիտանելիության ժամկետներն ու խմբաքանակները։
  • Կազմակերպել պարբերական գույքագրումներ և արտացոլել արդյունքները ծրագրում (ավելցուկների մուտքագրում, պակասորդների կամ ժամկետանց ապրանքների դուրսգրում)։
  • Վերահսկել դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, իրականացնել փոխադարձ հաշվարկների համադրում մատակարարների և գնորդների հետ։
  • Ապահովել տվյալների անխափան փոխանակումը (սինխրոնիզացիան) աութսորսինգային հաշվապահական ընկերության հետ և պատասխանել նրանց ընթացիկ հարցումներին։
  • Կազմել ներքին վերլուծական հաշվետվություններ ղեկավարության համար (վաճառքներ, ապրանքային մնացորդներ, ինքնարժեք, դրամական հոսքեր)։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ ներքին հաշվապահի, 1C օպերատորի կամ պահեստային հաշվառման մասնագետի դիրքում։
  • e-Invoicing համակարգի հետ աշխատանքի փորձ։
  • Առևտրային կամ սննդամթերքի բաշխման (դիստրիբուցիայի) ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • 1C ծրագրի գերազանց իմացություն. «1C: Առևտրի կառավարում» (1C: Управление торговлей) համակարգում աշխատելու խորացված հմտություններ, ներառյալ պահեստային, առևտրային գործառնությունները և վերլուծական հաշվետվությունները։
  • Հաշվապահական գիտելիքներ. Հաշվապահական հաշվառման հիմունքների և սկզբնական փաստաթղթաշրջանառության (հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր, ակտեր) իմացություն։
  • Խմբաքանակային հաշվառում. Սննդամթերքի պիտանելիության ժամկետների (սերիաների) և խմբաքանակների հաշվառման տրամաբանության իմացություն։
  • Համակարգչային գրագիտություն. Microsoft Office փաթեթի մասնավորապես Microsoft Excel ծրագրի վարժ տիրապետում (մեծ ծավալի աղյուսակների, բանաձևերի և ֆիլտրերի հետ աշխատանք)։
  • Լեզուների իմացություն. Հայերենի գերազանց և ռուսերենի և անգլերեն աշխատանքային իմացություն:
  • Անձնային և կառավարչական որակներ. Ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական մտածողություն, պահանջկոտություն և տարբեր բաժինների աշխատակիցներին ուսուցանելու ու վերահսկելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 - 18:00, Շաբաթ՝ 09:00 - 15:00

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media