
Ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար
Mellat bank CJSC
Պարտականություններ
1) Ստորաբաժանման աշխատանքների կազմակերպում, ղեկավարում, հսկողության իրականացում:
2) Իրականացված գործարքների (գործարար հարաբերությունների), կառուցվածքային uտորաբաժանումների ու աշխատակիցների «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով, օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և ներքին իրավական ակտերին համապատաuխանության ուսումնասիրություն:
3) Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, կատարումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության հետ կապված անձանց, ինչպես նաև ԶՈԶ տարածման հետ կապված անաձանց գույքը սառեցնելու վերաբերյալ վերջնական որոշման կայացում:
4) ՓԼ և ԱՖ պայքարի ներքին իրավական ակտերի մշակում:
5) ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում հաճախորդների ռիսկերի դասակարգման ապահովում:
6) ՓԼ և ԱՖ կանխարգելման ոլորտում ներքին իրավական ակտերի կիրառության մոնիտորինգ:
7) ՓԼ և ԱՖ կանխարգելման ոլորտում Բանկի իրավասու աշխատակիցների ուսուցման նյութերի պատրաստում և ուսուցման իրականացում:
8) ՆԴՄ-ի տարեկան աշխատանքային ծրագրի կազմում և այդ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացում խորհրդի հաստատմանը:
9) Կիսամյակային հաշվետվությունների ներկայացում Խորհրդի քննարկմանը և հաստատմանը:
10) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով, այդ Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կամ խորհրդի կամ գործադիր մարմնի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:
Պահանջներ
1. Բարձրագույն կրթություն,
2. Միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորման վկայական /CAMS,ICA/,
3. Նախորդող 10 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 1 տարվա փորձ ՓԼ և ԱՖ դեմ պայքարի ոլորտում,
4. Լեզուների իմացություն` հայերեն, անգլերեն, ռուսերեն։
5. Համակարգչային գիտելիքներ` MS Office, ՀԾ,
6. ՓԼ և ԱՖ դեմ պայքարի օրենսդրական իրավական ակտերի իմացություն, ուժեղ վերլուծական հմտություններ, ռիսկերը արագ բացահայտելու ունակություն, կազմակերպվածության բարձր մակարդակ, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, թիմային աշխատանքի հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-17:30