
Ներքին աուդիտի ծառայության մասնագետ
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ
Նկարագրություն
<<Գլաձոր ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, պատասխանատվության մեծ զգացում ունեցող և հաշվապահական հաշվառման գիտելիքների տիրապետող անձի, ով կհամալրի ներքին աուդիտի մասնագետի թափուր հաստիքը։
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման բազաներում առկա տվյալների, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների, ինչպես նաև ղեկավարությանը տրամադրվող տեղեկատվության ճշտության, հիմնավորվածության և արժանահավատության ստուգում։
- Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ հսկողություն։
- Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում վերստուգումների իրականացում։
- Աուդիտորական uտուգումների գործընթացում uտացված տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծություն, գնահատում և փաuտաթղթավորում։
- Ստուգումների արդյունքում Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների, զեկուցագրերի, համապատասխան դիտարկումների կազմում, ներկայացում բաժնի Ընկերության ղեկավարությանը։
- Ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների վերացմանը և պրոբլեմների լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
- Արտաքին աուդիտորական uտուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների կատարման նկատմամբ հետuտուգումային հuկողության իրականացում և արդյունքների վերաբերյալ ղեկավարությանը համապատաuխան տեղեկատվության տրամադրում։
- Արտաքին աուդիտ իրականացնող ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցություն` վերջիններիu կողմից Ընկերությունում uտուգումների ընթացքում։
Պահանջներ
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական հատվածում (վերստուգումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն):
- Աշխատանքներին համապատասխանող բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում:
- ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման առկայություն կամ սեղմ ժամկետներում նման որակավորում ստանալու կարողությունը, այլ հարակից որակավորումների (օրինակ` CIA, ACCA, CFA և այլն) առկայությունը կդիտվի որպես առավելություն:
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների իմացություն:
- Ընկերության գործունեությանը առնչվող ՀՀ ԿԲ կանոնակարգերի և ՀՀ օրենսդրության իմացություն:
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, MS Excel, ՀԾ -Բանկ ծրագիր:
- Լեզուների իմացություն՝ ռուսերեն և անգլերեն (ցանկալի է):
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
-
Կատեգորիա՝ Աուդիտ/Համապատասխանություն
-
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
-
Աշխատավարձը՝ Պայմանագրային
-
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից-ուրբաթ։
Աշխատանքը սկսվում է 09:30-ին, ավարտվում է 18:00-ին:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Դիմելու համար Ձեր հայերեն լեզվով գրված ինքնակենսագրականը կարող եք ուղարկել վերը նշված էլ․ հասցեին: