Ներքին անվտանգության մասնագետ
Zigzag
Մեր ընկերությունը փնտրում է պատասխանատու և զգոն Ներքին անվտանգության մասնագետների, ովքեր կապահովեն վաճառասրահների տարածքում անվտանգության կանոնների պահպանումը և գույքի պահպանությունը։
Աշխատանքային պարտականություններ՝
-
Վերահսկել վաճառասրահի տարածքում կարգապահությունն ու անվտանգության կանոնների պահպանումը
-
Հետևել ապրանքների անվտանգությանը և կանխարգելել հնարավոր կորուստները
-
Վերահսկել ապրանքների ընդունման և բացթողման գործընթացքը
-
Վերահսկել հաճախորդների և աշխատակիցների մուտքի և ելքի գործընթացները
-
Արձագանքել կասկածելի իրավիճակներին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել պատասխանատուներին
-
Պահպանել ընկերության ներքին կանոնակարգը
Պահանջվող որակներ՝
-
Պատասխանատվության բարձր զգացում
-
Զգոնություն և ուշադիր լինելու կարողություն
-
Կարգապահություն և ազնվություն
-
Թիմում աշխատելու կարողություն
-
Ցանկալի է նմանատիպ աշխատանքի փորձ
Աշխատանքային պայմաններ՝
-
Աշխատավայր՝ Երևան Մոլ/Դալմա Մոլ Զիգզագ վաճառասրահ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային, 10։00–22։00
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM