Ներքին անվտանգության և մոնիթորինգի մասնագետ
Zigzag
Նկարագրություն
Զիգզագ ընկերությունը փնտրում է ներքին անվտանգության և մոնիթորինգի մասնագետի։
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ ապահովելով վաճառասրահների անխափան աշխատանքը,
- Այցելել տարբեր ստորաբաժանումներ և իրականացնել մոնիթորինգ,
- Վերահսկել կազմակերպության գույքի ամբողջականությունը,
- Կանխարգելել ապրանքների հնարավոր կորուստը կամ վնասվելը,
- Ապահովել թիմակիցների և հաճախորդների անվտանգությունը,
- Արագ արձագանքել անվտանգության խնդիրներին, ռիսկեր նկատելու դեպքում անմիջապես արձագանքել և ձեռնարկել համապատասխան ընթացակարգային միջոցներ,
- Հետևել աշխատանքի անվտանգ իրականացմանը:
Պահանջվող հմտություններ
- Վարորդական իրավունք և մեքենա վարելու 2 տարվա փորձ (սեփական մեքենայի առկայությունը խիստ ցանկալի է),
- Ուշադրություն, զգոնություն և գաղտնապահություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Գրարգետ խոսելու և միտքը շարադրելու ունակություն,
- Փորձը տվյալ ոլորտում ցանկալի է,
- Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն,
- Հայերենի լավ իմացություն:
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM