Get our free app. It won't take up space on your device

Ներմուծումների պլանավորման մասնագետ

Premier Foods LLC

Industry: Procurment, Import, Export
Deadline: 5/5/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior

Նկարագրություն

"Պրեմիեր Ֆուդս" կազմակերպությունը փնտրում է ներմուծումների պլանավորման մասնագետ, որը պատասխանատու է լինելու պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպման, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպման և անհրաժեշտ հաշվետվությունների կազմման և ներկայացման համար։

Պարտականություններ

  • Պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպում,
  • Ապրանքների գնման պատվերների ձևավորում,
  • Պահեստային մնացորդների ստուգում,
  • Բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, լիազորագրեր, հայտեր, այլն) կազմում,
  • Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում, ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում,
  • Բեռնաթափումից հետո փաստաթղթերի ստուգում, սկանավորում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Արտահանման փաթեթների կազմում։

Պահանջներ

  • Ներմուծման և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ առնվազն 1 տարի,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office-ի իմացությունը պարտադիր է),
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media