Ներմուծումների մասնագետ
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
ՇԵՆ ընկերությունը (Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ) հանդիսանում է Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտի ամենախոշոր և առաջատար ընկերություն։ Մենք ունենք որակյալ արտադրանք, լայն ապրանքատեսականի, լոգիստիկ ներուժ և մի քանի հարյուր աշխատակիցներից կազմված թիմ։ Ունենալով սեփական ավտոպարկ և լոգիստիկ համակարգ՝ ապահովում ենք ապրանքների արագ և անվտանգ առաքում Հայաստանի ողջ տարածքում։
Մեր արժեքներն են՝ հզորություն, ազգային մոտեցում և պրոֆեսիոնալիզմ:
Մեր աշխատանքում մենք կարևորում ենք արդի տեխնոլոգիաների և որակի վերահսկման ու կառավարման հստակ ընթացակարգի կիրառումը:
Աշխատանքի ենք հրավիրում Արտաքին կապերի և ներմուծման բաժնի ավագ մասնագետի, ով պատասխանատու կլինի օտարերկրյա գործընկերների և մատակարարների հետ գործարար հարաբերությունների հաստատման և զարգացման համար։
Պարտականություններ
- Նոր գործընկերների ու մատակարարների որոնում և համագործակցության հաստատում,
- Միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Գնվող ապրանքների տեխնիկական պահանջների և առևտրային առաջարկների մշակում,
- Պատվերների ժամանակին կազմում և ուղարկում մատակարարներին,
- Պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և պատրաստում,
- Պայմանագրային պայմանների և ֆինանսական փոխանցումների ժամանակին ապահովում:
Պահանջներ
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու կարողություն բարդ իրավիճակներում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Գործուղումների պատրաստակամություն,
- Բարձր բանակցային հմտություններ,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Գրասենյակը գտնվում է ք.Երևանում, Շիրակի 2/5 հասցեում:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: