
Ներմուծման մենեջեր
Unipack LLC
Նկարագրություն
«Յունիփեք» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ներմուծման մենեջերի, ով կուսումնասիրի ընկերության գործունեության ոլորտի համապատասխան արտաքին և ներքին շուկաները, կգտնի նոր ապրանքատեսակներ, կիրականացնի անհրաժեշտ ապրանքների ներկրումը:
Պարտականություններ
- Ընկերության կողմից ներկրվող ապրանքների ներմուծման կազմակերպում` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Նոր գործընկերների և ապրանքատեսակների որոնում,
- Համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ,
- Շուկայի ուսումնասիրություն,
- Հաշվետվությունների, վերլուծությունների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն,
- Բանակցություններ վարելու և կապեր հաստատելու հմտություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն, վերլուծական միտք,
- MS Office -փաթեթի գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ` 09:00-17:30, շաբաթ` 09:00-14:30։