
Ներմուծման Մենեջեր
LOGIC GROUP LLC
Նկարագիր
Այ թի Լոջիք ընկերությանը անհրաժեշտ է ներմուծման մենեջեր՝ կազմակերպության գործընկերների հետ արտաքին կապերի հաստատման, բանակցություններ վարելու, իրականացվող գործարքների որակի, պրոդուկտիվության ապահովման համար, ինչպես նաև ներմուծման գործընթացը կորդինացնելու համար՝ կազմակերպության ներքին կանոնադրության և ընթացակարգերին համապատասխան:
Աշխատակիցներին տրամադրվում է տրանսպորտ
Աշխատանքային պարտականություններ
1.Ելնելով օպտիմալ գնի, մատակարարման գրաֆիկների և որակի տեսանկյունից, իրականացնել հետազոտություններ՝ որոշելու համար լավագույն ապրանքներն ու մատակարարներին:
2. Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, հաստատել լավ հարաբերություններ համագործակցող կազմակերպությունների հետ:
3.Բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման և լոգիստիկայի հետ կապված խնդիրների կարգավորում:
4.Պատասխանատու է ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար
5. Պատասխանատու է ներկրվող ապրանքների մաքսազերծման, համապտասխան փաստաթղթերի ստացման և մատակարարներին ներկայացման գործընթացների վերահսկման համար:
5,Կազմել հաշվետվություններ, վարել նամակագրություն:
7.Իրականացնել ապրանքների տեղափոխման գործընթացի վերահսկումը մինչ տեղափոխման վայր՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրահանգներ տալով:
8 Իրականացնել հաշիվ-ֆակտուրաների և առաքման հետ կապված այլ փաստաթղթերի ստուգում՝ սակագներին և մաքսային կանոնակարգներին համապատասխան:
9, Ներկրման/արտահանման քաղաքականության իրականացման, մոնիտորինգի, մշակման և անհրաժեշտության դեպքւոմ փոփոխման գործընթացի իրականացում:
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձ ներմուծման, լոգիստիկայի և արտաքին կապերի ոլորտներում
- Ներմուծման և մաքսային կանոնակարգերի իմացություն
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն
- Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբ․09։00-18։00, 1 ժամ ընդմիջում՝ 13։00-14։00, շաբաթ օրը մինչև ժ․ 13։00, կիրակի հանգիստ։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին: