Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման մասնագետ/Կատեգորիա մենեջեր (շինանյութ, լուսավորության սարքեր, կենցաղային տեխնիկա)

Domus

City: Yerevan
Salary:
Monthly 200,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Procurment, Import, Export
Open to international applicants
Deadline:
8/3/2024
Job posting has expired

Դիտարկում ենք և՛ սկսնակ և՛ փորձառու մասնագետներ: Մենք պատրաստ ենք ինչպես սովորեցնել, այդպես էլ տալ գուռուներին հնարավորություն ռեալիզացնելու իրենց ներուժը մեր ընկերությունում:

Կարևոր պահանջները՝ լեզուների նվազագույնս B1 մակարդակի իմացություն, մաթեմատիկական մտածելակերպ, սովորելու ծգտում և պատրաստակամություն:

Պարտականություններ

  • ուսումնասիտել տվյալ ապրանքացանկի շուկան, ձևավորել ներմուծման առաջարկ,
  • համագործակցել արտադրողների, մատակարարների հետ ներմուծման մասով,
  • հետևել ապրանքի ներմուծման գործընթացին, համագործակցելով լոգիստիկայի մասնագետների հետ,
  • ձեռնարկել միջոցառումներ ներմուծվող ապրանքի ներկայացման, վաճառքի խթանման համար,
  • աջակցել տվյալ ապրանքի մասով վաճառքի անձնակազմի ուսուցման գործընթացին,
  • կատարել վերլուծություն ապրանքի վաճառքի, ներմուծման պահանջների վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացության առնվազն միջին մակարդակ (B1+),
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ներմուծման ոլորտում աշխատանքի փորձ/գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տվյալ ապրանքների ուղղության (տեխնիկա/շինանյութ/լիստեր և պրոֆիլներ) իմացությունը, նշված ոլորտներում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մաթեմատիկական մտածելակերպ (սիրել թվերը),
  • Մարքեթինգային ջիղ և/կամ վաճառքի հմտությունների առկայությունը ողջունելի է,
  • Մանրուքներին ուշադրություն,
  • Գրագետ խոսք՝ գրավոր և բանավոր,
  • Պատասխանատվությյուն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 15:00)

Գրասենյակի վայրը՝ Չարբախի մետրոյից 2 կմ, Արարատյան 90/9ա

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media