Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման մասնագետ (ուղղությունը՝ ներկեր, պաստառներ, սանկերամիկա)

Domus

Industry: Marketing, Advertising, PR, Procurment, Import, Export
Deadline: 12/25/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետների իր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կատարել վերլուծություններ ապրանքների վաճառքի, ներմուծման արդի պահանջների վերաբերյալ,
  • Ուսումնասիրել տվյալ ապրանքացանկի շուկան և ձևավորել ներմուծման առաջարկ,
  • Համագործակցել արտադրողների, մատակարարների հետ՝ ստեղծել գործարար կապեր,
  • Կազմակերպել ապրանքների ներմուծման ամբողջ գործընթացը՝ համագործակցելով առնչվող բաժինների հետ,
  • Ձեռնարկել միջոցառումներ խանութ-սրահներում ներմուծված ապրանքների ցուցադրման, ներկայացման և վաճառքի խթանման համար,
  • Պարբերաբար մասնակցել կամ աջակցել սեմինարների անցկացման գործընթացներին ապրանքատեսակների/ապրանքանիշների վերաբերյալ անձնակազմի ուսուցման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը/ներմուծման գործընթացների իմացությունը պարտադիր է,
  • Տվյալ ապրանքների ուղղության (շինանյութ, լիստեր և պրոֆիլներ) իմացությունը, նշված ոլորտներում վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ),
  • Համակարգչային գիտելիքներ, Excel-ի բավարար իմացություն,
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 15:00)։

Գրասենյակի վայրը՝ Արարատյան 88/8, Չարբախի մետրոյից 2 կմ։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
033105047

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media