Ներմուծման մասնագետ / Լոգիստիկայի մասնագետ
MARSERAL LLC
Նկարագրություն
«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Mondelez International, Jacobs Douwe Egberts, Lote Chilsung Beverage Co. LTD:
Պարտականություններ
- Վաճառքի ծավալների պլանավորման և պահեստային մնացորդի հիման վրա ձևակերպել պատվերները,
- 1C ծրագրում մուտքագրել ապրանքը, և ճշգրիտ ձևակերպել պատվերները,
- Ներկայացնել շաբաթական հաշվետվություն պահեստային մնացորդի և վաճառքի թվերի վերաբերյալ,
- Վերահսկել և հետևել բեռնափոխադրման գործընթացին՝ կապ հաստատելով փոխադրողի հետ,
- Հետևողական լինել փաստաթղթերին՝ ներմուծվող ապրանքի բարձումից մինչև ընկերության պահեստ տեղափոխման գործընթացի ժամանակ,
- Հետևողական լինել մաքսային ձևակերպումների փաստաթղթերին,
- Յուրաքանչյուր ամիս կազմել և ներկայացնել հաշվետվություններ հայերեն և ռուսերեն լեզուներով։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի և/կամ ներմուծման ոլորտներում պարտադիր է,
- Գրավոր և բանավոր հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, իսկ անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչային գրագիտություն` MS Office և 1C ծրագրերի գերազանց իմացություն,
- Գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Ժամանակի կառավարման և արագ կողմնորոշման հմտություն,
- Ազնվություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հասցե՝ ք․ Երևան, Հրանտ Վարդանյան փող. 7/11 շենք:
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.-ուրբ., 09:00-18։00։
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ. և հանդիսանում է հայկական շուկայի առաջատար մատակարար ընկերություններից մեկը:
«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Mondelez International, Jacobs Douwe Egberts, Europe Foods (Barcelona, España), Lote Chilsung Beverage Co. LTD:
Մեր նպատակն է լինել աշխարհին Հայաստանը ըստ արժանվույն ներկայացնող ազնիվ, կայուն ու հուսալի գործընկեր, գրավիչ գործատու և անընդհատ զարգացող բիզնես միավոր: