Ներմուծման մասնագետ
Ervada LLC
Նկարագրություն
Շինարարական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ներմուծման մասնագետի՝ Չինաստանից, Եվրոպայից և ՌԴ-ից շինարարական և այլ ապրանքների ներմուծման գործընթացները կազմակերպելու համար։
Պարտականություններ
- Ներմուծման գործընթացների կազմակերպում և վերահսկում։
- Մատակարարների և փոխադրող ընկերությունների հետ կապի ապահովում։
- Ժամկետների վերահսկում։
- Ներմուծման փաստաթղթերի հավաքագրում և համակարգում։
- Նոր մատակարարների որոնում։
Պահանջներ
- Ներմուծման, լոգիստիկայի կամ գնումների ոլորտում աշխատանքային փորձ։
- Ռուսերենի և անգլերենի իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00։
Աշխատանքի վայրը՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արցախի պողոտա 28/15)։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/