
Ներմուծման մասնագետ
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:
Պաշտոնի մասին
Ներմուծման գործընթացի կառավարում սկզբից մինչև վերջ՝ սկսած պատվերների համակարգումից մինչև ապրանքների մաքսազերծում և տեղափոխում ընկերության պահեստ։
Պարտականություններ
- Ներմուծման բոլոր պահանջվող փաստաթղթերի տեղական, ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխանության ապահովում և փաստաթղթերի հետ աշխատանքի համակարգում,
- Միջազգային շուկաների անընդհատ ուսումնասիրություն՝ ներմուծման օպտիմալ պատվեր ձևավորելու շրջանակներում,
- Սերտ համագործակցություն մաքսային բրոքերների հետ՝ ապրանքների մաքսազերծումը սահուն և անխափան իրականացնելու համար,
- Մաքսազերծման համար անհրաժեշտ թույլտվությունների և հայտարարագրերի ապահովում,
- Միջազգային մատակարարների, վաճառողների և բեռնափոխադրողների հետ աշխատանքի համակարգում՝ ժամանակին և ճշգրիտ լոգիստիկան ապահովելու համար,
- Բեռնափոխադրումների սակագների շուրջ բանակցություններ վարում և ամենաարդյունավետ տրանսպորտային ուղիների և մեթոդների ապահովում,
- Ներմուծման հետ կապված ծախսերի նկատմամբ վերահսկողության իրականացում և լոգիստիկ կատարողականի վերաբերյալ պարբերական հաշվետվություների ներկայացում,
- Ներմուծման գործընթացի կազմակերպմամ ժամանակ խնդիրներին արագ արձագանքում՝ բեռնափոխադրումներին հետևելու և մաքսային ուշացումներից խուսափելու համար,
- Բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի միջազգային և ազգային օրենսդրության շարունակական ուսումնասիրության իրականացում՝ խնդիրներից խուսափելու համար,
- Փաստաթղթաշրջանառության ապահովում ընկերության Մատակարարման, Ֆինանսական բաժինների եվ պետական մարմինների միջև,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների ստացում, իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, միջազգային առևտրի կամ հարակից ոլորտներում,
- 1-3 տարվա փորձ ներմուծման, մաքսազերծման կամ մատակարարման ոլորտում,
- Ներմուծման կանոնակարգերի, մաքսային ընթացակարգերի և միջազգային առևտրի կանոնակարգերի լավ իմացություն,
- ERP համակարգերի, լոգիստիկ ծրագրերի և Microsoft Office-ի (Excel, Word և այլն) օգտագործման իմացություն,
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների առկայություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- Ուժեղ վերլուծական հմտություններ և դետալների նկատմամբ մեծ ուշադրություն,
- Խնդիրները բացահայտելու և լուծումներ արագ իրականացնելու կարողություն,
- Դինամիկ զարգացող միջավայրում բազմաթիվ առաջադրանքներ կառավարելու և առաջնահերթություն տալու ուժեղ կարողություն,
- Մաքսային բրոքերի լիցենզիան կդիտվի որպես առավելություն,
- Սննդամթերքի արտադրության ոլորտային առանձնահատկությունների իմացություն։
Ցանկալի պահանջներ
- 1C -ի իմացություն,
- Աշխատաժամանակին կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00։
Դիմի՛ր
Լրացրու օնլայն դիմում հայտը։
Համալրման փուլերը
1. ՄՌԿ հեռախոսային հարցազրույց,
2. Մասնագիտական հարցազրույց ընկերությունում,
3. Հարցազրույց «Բեկոն Պրոդուկտ»-ի ղեկավար օղակի ներկայացուցիչների հետ։
Հասցեն՝ գ. Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: