
Ներմուծման մասնագետ
S.A.V. Group LLC
«Ս.Ա.Վ.գրուպ» ՍՊԸ-ն սիրով իր զարգացող թիմ է հրավիրում ներմուծման մասնագետի։
Ձեզ գրավու՞մ է միջազգային առևտրի աշխարհը և Դուք ցանկանու՞մ եք դառնալ դինամիկ թիմի մաս:
Մենք փնտրում ենք ներմուծման տաղանդավոր մասնագետի, ով կօգնի մեզ ընդլայնել մեր հնարավորությունները և կազմակերպել որակյալ ապրանքների մատակարարումներ։
Եթե պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել և պատրաստ եք մշտական զարգանալ մեզ հետ, մենք սպասում ենք Ձեզ։
Ի՞նչ է պետք անել.
- Ներկրվող հիմնական ապրանքատեսականու արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն,
- Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում,
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրերի կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն,
- Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում ( ծովային, օդային, ցամաքային),
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.
- Բարձրագույն կրթություն (լեզվաբանություն, MBA),
- Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ առնվազն 3 տարի,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն (Incoterms, Bills (MBL, HBL, Tellex)),
- Չինաստանից ապրանքների ներմուծման փորձ (ծովով),
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ։
Ի՞նչ ենք մենք առաջարկում.
Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։
Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:
- Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
- Բժշկական ապահովագրություն,
- Սպորտ փաթեթ։
Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։
"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է: