Ներմուծման և լոգիստիկայի մասնագետ
Վեգա ՈՒորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա ընկերությունը աշխատանքի է հրավիրում ներմուծման և լոգիստիկայի մասնագետների
Պարտականություններ
- Մշտապես ուսումնասիրել ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկան
- Վերահսկել ընկերությանն անհրաժեշտ ապրանքների մատակարարման և գնումների ամբողջական ընթացքը,
- Ներգրավել և բանակցել նոր մատակարարների հետ
- Գնահատել առաջարկները,
- Իրականցնել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրերի այլ կետերի շուրջ բանկացային գործընթացները,
- Վերլուծել տարբեր ընկերությունների լավագույն գնային և ապրանքային առաջարկները
- Կազմել հաշվետվություններ ըստ պահանջի
- Հետևել ներմուծման փաստաթղթերի պատշաճ ձևակերպմանը և տրանսպորտային փաստաթղթերին:
- Համակարգել մաքսային ընթացակարգերը՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
- Վերահսկել ապրանքների պահեստավորման և բաշխման գործընթացը
- Կազմակերպել փոխադրումների արդյունավետ երթուղիներ և վերահսկել բեռների տեղափոխման ծախսերը
- Համագործակցել տրանսպորտային և լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ:
- Համագործակցել կազմակերպության տարբեր բաժինների հետ՝ ապահովելու համար տեղեկատվության հոսքն ու միասնական աշխատանքը
Պահանջներ
- MS Office ծրագրերի իմացություն (World, Excel),
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն,
- Միջանձնային հարաբերությունների հաստատման, բանակցություններ վարելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, տվյալների հավաքագրման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ-ուրբ
09։00-18։00
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: