Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման Մասնագետ

ATENK LLC

Industry: Procurment, Import, Export
Deadline: 5/12/2024
City: Yerevan
Employment type: Full Time

Աշխատանքի նկարագիրը

Ընկերության կարիքներին համապատասխան շինանյութի և սարքավորումների ներմուծման գործընթացների կազմակերպում և վերահսկում:

Գործառույթները

  • Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Անհրաժեշտ որակները

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց իմացություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն

Դիմելու կարգը՝ Ինքնակենսագրություններն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Spread the word! Share this job on social media