Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման, կոմերցիոն մենեջեր

IFEP LLC

Industry: Procurment, Import, Export
Deadline: 4/26/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

Պահանջվում է ներմուծման, կոմերցիոն մենեջեր։ Գնումների և միջազգային լոգիստիկայի ոլորտում փորձը ցանկալի է։

Պարտականություններ

  • Ապրանքների գնման պատվերների ձևավորում
  • Բեռնափոխադրման պլանավորում և կազմակերպում
  • Բանակցությունների վարում արտաքին շուկայի հետ
  • Արտաքին մատակարարների/գործընկերների/բեռնափոխադրողների հետ արդյունավետ բիզնես հարաբերությունների վարում
  • Ներկրման փաստաթղթերի նախագծերի պատրաստում, վարում և իրագործում
  • Ակտիվ բիզնես հարաբերությունների վարում ընկերության առկա գործընկեր տրանսպորատային կազմակերպությունների հետ, այլ կազմակերպությունների անընդհատ մոնիթորինգ
  • Ձեռք բերվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի ստուգում
  • Բեռի ապահովագրում՝ մինչ մատակարարի պահեստից դուրս գալը
  • Բեռը Հայաստան հասնելուց հետո մաքսային բրոքերների անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում
  • Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում, բեռնափոխադրող տեղական և միջազգային ընկերությունների հետ ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում
  • Բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն) կազմում, ստուգում, անհրաժեշտության դեպքում ուղղում
  • Բեռնափոխադրման գործընթացների վերահսկում և կազմակերպում մինչև պահեստ
  • Հաշվետվությունների կազմում
  • Իրականացնել իր գործառույթների սահմաններում ղեկավարի այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
  • Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր Երկ. - ուրբ. 09:00-18:00

Հեռ. +374 41 011112

Spread the word! Share this job on social media