Ներմուծման և գնումների մասնագետ
Kharatyan Dental Shop
Նկարագրություն
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 15 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։
Kharatyan Dental Shop ատամնաբուժական մասնագիտացված խանութ սրահին անհրաժեշտ է գնումների և ներմուծման մասնագետ՝ պարտադիր անգլերենի իմացությամբ։
Պարտականություններ
- Վարել բանակցություններ օտարերկրյա գործընկերների հետ և բեռնափոխադրող կազմակերպությունների հետ,
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրերի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն,
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
- Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Մասնակցել պետական գնումներին, մրցուրթային փաթեթների և գնային առաջարկների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր,
- Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ,
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն),
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-ից 19։00, շաբաթ՝ 9։30- ից 15:00, կիրակի՝ հանգստյան օր:
Աշխատավարձը՝ 250.000 + բոնուսներ։
Համապատասխան անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ 041 35 00 22։
Առաջարկում ենք բարձր աշխատավարձ, բոնուսային համակարգ և կարերիայի զարգացման հնարավորություն։
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 10 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։