Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման և գնումների մասնագետ

AQUA Systems Armenia

Industry: Logistics, Transportation, Procurment, Import, Export
Deadline: 1/11/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 230,000-250,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Եթե պատասխանատու ես, նպատակասլաց և սիրում ես աշխատել միջազգային գործընկերների հետ, ուրեմն մեր թիմում քեզ սպասում են Ներմուծման և գնումների մասնագետի հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Ընկերության պահանջներին համապատասխանող ապրանքների գնային հարցումների կազմում
  • Մատակարարվող ապրանքների տեսակների, գների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցությունների վարում
  • Օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
  • Բեռնափոխադրող ընկերությունների գնային առաջարկների ուսումնասիրություն, ընտրություն
  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտական)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Office-ի գերազանց իմացություն
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամանակի կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Աշխատանքային գրաֆիկ՝ Վեցօրյա

Աշխատավարձը նախնական է նշված

Spread the word! Share this job on social media