
Ներմուծման և գնումների մասնագետ
Ծիրան Մարկետ ՍՊԸ
Industry:
Logistics, Transportation, Procurment, Import, Export
Deadline:
6/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Junior
Նկարագրություն
Եթե պատասխանատու ես, նպատակասլաց և սիրում ես աշխատել միջազգային գործընկերների հետ, ուրեմն մեր թիմում քեզ սպասում են Ներմուծման և գնումների մասնագետի հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- СуперМаг ծրագրի միջոցով ապրանքային մնացորդների ստուգում և իրականացվելիք գնումների պլանավորում
- Ընկերության պահանջներին համապատասխանող ապրանքների գնային հարցումների կազմում
- Մատակարարվող ապրանքների տեսակների, գների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցությունների վարում
- Օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
- Բեռնափոխադրող ընկերությունների գնային առաջարկների ուսումնասիրություն, ընտրություն
- Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտական)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Microsoft Office-ի գերազանց իմացություն
- СуперМаг ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Միջազգային առևտրի կանոնների իմացություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություն
- Արագ կողմնորոշվելու և ժամանակի կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել նշված էլ. հասցեին:
How to apply?