Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման և գնումների մասնագետ

Ծիրան Մարկետ ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Industry: Logistics, Transportation, Procurment, Import, Export
Deadline:
7/20/2022
Job posting has expired

Նկարագրություն

Եթե պատասխանատու ես, նպատակասլաց և սիրում ես աշխատել միջազգային գործընկերների հետ, ուրեմն մեր թիմում քեզ սպասում են Ներմուծման և գնումների մասնագետի հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • СуперМаг ծրագրի միջոցով ապրանքային մնացորդների ստուգում և իրականացվելիք գնումների պլանավորում
  • Ընկերության պահանջներին համապատասխանող ապրանքների գնային հարցումների կազմում
  • Մատակարարվող ապրանքների տեսակների, գների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցությունների վարում
  • Օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
  • Բեռնափոխադրող ընկերությունների գնային առաջարկների ուսումնասիրություն, ընտրություն
  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտական)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Microsoft Office-ի գերազանց իմացություն
  • СуперМаг ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Միջազգային առևտրի կանոնների իմացություն
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամանակի կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել նշված էլ. հասցեին:

Company օverview
address
Address
ք. Երևան , Արմենակյան 125/1
address
Number of employees
501-1000
Phone
Phone
033300561

«Ծիրան» սուպերմարկետների ցանցը գործում է 10 տարի և ունի 25 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում:
Ծիրանը Հայաստանի առաջատար սուպերմարկետների ցանցերից է, առաջինը շուկայում՝ մարզերում մասնաճյուղերի ներկայացվածությամբ:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking

Spread the word! Share this job on social media