Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման և արտահանման մասնագետ

Էկոֆորմ ՍՊԸ

Industry: Production, Operations, Procurment, Import, Export
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Էկոֆորմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում` ներմուծման և արտահանման մասնագետի:

Պարտականություններ

  • Ստեղծել անհրաժեշտ գործարար կապեր արտերկրի գնորդների և վաճառողների միջև,
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում,
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
  • Իրականացնել ներմուծման աշխատանքներ,
  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Վերահսկել ապրանքների անհրաժեշտ առկայությունը պահեստում,
  • Իրականացնել ապրանքանիշի կառավարման աշխատանքներ,
  • Ապահովել կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, այլ անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաև արտահանման արտոնագրերի պատշաճ ձևակերպումները,
  • Վերահսկել գնորդների կողմից ապրանքների կամ ծառայությունների համար վճարումը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն,պարսկերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ներմուծման ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Աշխատանքային գործուղումների մեկնելու հնարավորություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր, երկուշաբթիից-շաբաթ, 09:00-18:00.

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

See more

Spread the word! Share this job on social media