Ներմուծման բաժնի մասնագետ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներմուծման բաժնի մասնագետի:
Պարտականություններ
Ներմուծման բաժնի մասնագետի հիմնական պարտականություններն են՝
- Պարբերաբար վերլուծական աշխատանքների իրականացում՝ հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով,
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Ներմուծման համար նախնական հաշվարկների իրականացում,
- Պատվիրատուներին ներկայացնելու համար գնային առաջարկների կազմում,
- Իրականացվող նախագծերի համար գնվող ապրանքների ցանկերի կազմում,
- Կազմակերպության միջազգային գործընկերների հետ կապված ընթացիկ աշխատանքների վարում,
- Գործարքների հիման վրա իրականացվող բեռնափոխադրումների կազմակերպման, հայկական և արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցության վերահսկողություն,
- Բեռնափոխադրման ողջ գործընթացին՝ ապրանքի բարձումից մինչև պահեստ տեղափոխելու ընթացքին հետևում,
- Մատակարարների հետ աշխատանքի համակարգում և վերահսկողություն,
- Բեռնափոխադրմանը վերաբերող փաստաթղթերի կազմում և ստուգում,
- Գործընկերների հետ բիզնես հարաբերությունների ամրապնդում,
- Ներքին և արտաքին շուկայում հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով պարբերական վերլուծական աշխատանքների իրականացում,
- Կազմակերպության զարգացման և առաջխաղացման գործընթացին, նոր ծրագրերի իրականացման աշխատանքների նախաձեռնում և մասնակցություն։
Պահանջներ
- Կրթական աստիճան,
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան բնագավառներում,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- MS Office- ի գերազանց իմացություն։
Հմտություններ և ունակություններ
- Գերազանց վերլուծական հմտություններ,
- Պարտաճանաչություն,
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ,
- Արդյունքների ստացման նպատակասլացություն,
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրի գտնվելու վայրն է Զովունի 1-ին փողոց (Դավիթաշեն վարչական շրջանից անմիջապես հետո, Զովունու սկզբնամաս)։
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: