Ներկրման արտահանման մասնագետ
«Հն գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
ՀՆ ԳՐՈՒՊ Ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Ներկրման և արտահանման մասնագետի, ով կզբաղվի ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացների կազմակերպմամբ և համակարգմամբ։
Պարտականություններ
- Ներմուծման և արտահանման գործընթացների կազմակերպում և համակարգում
- Արտասահմանյան մատակարարների և գործընկերների հետ հաղորդակցություն
- Պատվերների, առաքումների և մատակարարումների վերահսկում
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ստուգում
- Ապրանքների տեղափոխման և լոգիստիկ գործընթացների համակարգում
- Մաքսային գործընթացների և համապատասխան փաստաթղթերի վերահսկում
- Տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների հետ համագործակցություն
- Ապրանքների, քանակների, գների և առաքման պայմանների վերաբերյալ տեղեկատվության համակարգում
- Ներմուծման/արտահանման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծում
- Հաշվետվությունների և անհրաժեշտ փաստաթղթերի վարում
Պահանջներ
- Ներմուծման և արտահանման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Լոգիստիկ գործընթացների և մաքսային ընթացակարգերի ընդհանուր իմացություն
- Փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office, հատկապես Excel-ի իմացություն
- Բանակցելու և հաղորդակցվելու լավ հմտություններ
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 9։00-18։00
Աշխատանքային պայմանների մանրամասները՝ հարցազրույցի ընթացքում