Get our free app. It won't take up space on your device

Ներկերի սարքավորումների տեխնիկական մասնագետ

Shen - Effect Group CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
6/29/2025

Նկարագրություն

«Էֆֆեկտ գրուպ – Շեն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և նախաձեռնող տեխնիկական մասնագետի, ով կմիանա մեր թիմին ներկերի լաբորատորիայում։ Մասնագետի հիմնական գործառույթն է խանութներում տեղադրված ներկերի խառնման ապարատների տեխնիկական ստուգումն ու անհրաժեշտության դեպքում վերանորոգումը։

Պարտականություններ

  • Ներկերի խանութներում տեղադրված տեխնիկական սարքավորումների (ներկերի ապարատներ) պարբերական ստուգում,
  • Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական խնդիրների լուծում,
  • Սարքավորումների աշխատանքային վիճակի մոնիտորինգ,
  • Համագործակցություն լաբորատորիայի և խանութների անձնակազմի հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Սարքավորումների հետ աշխատելու հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վարորդական իրավունք,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Եթե պատրաստ ես միանալ մեզ, ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։

💡 Սպասում ենք Քեզ մեր թիմում!

Company օverview
address
Address
Շիրակի 2/5
address
Number of employees
151-500
Phone
Phone
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

See more
Benefits
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media