
Ներգնա Տուրիզմի Մասնագետ / Incoming Tourism Specialist
Travel Partner
📍 Աշխատանքի տեսակը: Լրիվ դրույք
📍 Գտնվելու վայր: ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք Ներգնա Տուրիզմի Մասնագետ, ով կմշակի և կկառավարի զբոսաշրջային փաթեթները՝ ապահովելով մեր հաճախորդների անխափան և հիշարժան ուղևորությունները Հայաստանում։
Աշխատանքային փորձը պարտադիր ՉԷ։ Սովորելու ցանկությունը և նոր հմտություններ ձեռք բերելու պատրաստակամությունը խիստ անհրաժեշտ է։
Պարտականություններ
- Տուր փաթեթների մշակում, հաշվարկ, կազմակերպում և կառավարում՝ համապատասխան հաճախորդների պահանջներին,
- Հյուրանոցների, տրանսպորտի, էքսկուրսավարների և այլ գործընկերների հետ համագործակցություն,
- Հաճախորդների սպասարկում՝ նախնական խորհրդատվությունից մինչև ուղևորության ավարտ,
- Անհատական և խմբակային տուրերի կազմակերպում,
- Տուրիստական շուկայի ուսումնասիրում, մրցակցային վերլուծություն և նորարարական առաջարկների մշակում,
- Աշխատանք արտաքին գործընկերների և տուր օպերատորների հետ՝ համագործակցությունների ընդլայնման նպատակով,
- Տուրիզմի սեզոնայնության և զբոսաշրջային միտումների մշտադիտարկում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ներգնա տուրիզմի ոլորտում (ցանկալի),
- Տեղեկացվածություն Հայաստանի տեսարժան վայրերի, մշակույթի և պատմության մասին,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Կազմակերպչական և բանակցային հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություն, պատասխանատվության բարձր զգացում,
- MS Office ծրագրերի և տուրիստական համակարգերի (B2B/B2C հարթակներ) իմացություն։
Առավելություններ
- 🌍 Համագործակցություն միջազգային զբոսաշրջային ընկերությունների հետ,
- 📚 Մասնագիտական աճ և վերապատրաստումներ,
- 🚘 Զբոսաշրջային օբյեկտների ուսումնասիրության (Fam trips) հնարավորություն,
- 🎉 Ընկերական թիմ և դինամիկ միջավայր,
- 🏝️ Աշխատանքից դուրս միջոցառումներ և թիմային ակտիվություններ,
- 📅 Կայուն և երկարաժամկետ աշխատանքային հնարավորություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00-19։00։
Եթե սիրում եք տուրիզմը, ունեք կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ և ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նկարով և ուղեկցող նամակը հայտարարության մեջ տեղադրված հասցեին։
Աշխատավարձը ֆիքսված (կախված է փորձից) և տոկոսային։
At Travel Partner, we specialize in creating seamless travel experiences for both corporate and leisure travelers. Based in Armenia, we are dedicated to helping our clients explore the world with ease, offering expert services in airline ticketing, hotel bookings, visa assistance, and curated holiday packages.
Whether you’re a business traveler seeking efficiency or a leisure explorer looking for your next adventure, Travel Partner is here to ensure a smooth and stress-free journey. With our industry expertise, global network, and commitment to customer satisfaction, we make travel effortless, cost-effective, and truly memorable.
Let us be your trusted partner in discovering new destinations—where business meets comfort, and vacations turn into unforgettable experiences.