Get our free app. It won't take up space on your device

Ներգնա տուր մենեջեր

Errand HR Agency

Industry: Customer Support, Client Care, Tourism, Hospitality

City: Yerevan

Salary: Բարձր (Ֆիքս․ + %-ներ)

Employment type: Full time

Deadline: 8/23/2022

Work experience: Mid level

Նկարագրություն

Errand Hr Agency-ի գործընկեր՝ խոշոր և ճանաչված տուրիստական ընկերությունը, փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով ներգնա տուր մենեջեր։

Ներգնա տուր մենեջերը հավաքագրում և վերլուծում է հաճախորդների պահանջներն ու ցանկությունները, որոնց հիման վրա
իրականացնում է համապատասխան խորհրդատվություն և վերջնական առաջարկ: Կազմակերպում է հաճախորդի
ճանապարհորդությունը, ինչպես նաև տրամադրում է ճանապարհորդությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը:

Պարտականություններ

  • Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
  • Վարել նամակագրական հաղորդակցություն, բանակցություններ գործընկերների (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք) և հաճախորդների հետ՝ համաձայնեցնելով պայմանագրային կետերը,
  • Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
  • Մշակել տուր փաթեթներին վերաբերող առաջնային տեղեկատվության ցանկ (տեղեկատվական փաթեթներ)
  • Իրականացնել վիճակագրական վերլուծություն տուրերի վերաբերյալ,
  • Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
  • Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
  • Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
  • Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, էքսկուրսիաներ, ռեստորանի սեղաններ
  • Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը
  • Անմիջապես տեղեկացնել կազմակերպության ղեկավարին և շահագրգիռ անձանց զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ իրավիճակների մասին, ինչպես նաև զբոսաշրջիկների մասին, ովքեր չեն վերադարձել ուղևորությունից:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,
  • Հաղորդակցական գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
  • Մեծ ծավալներով տեղեկատնության հետ աշխատելու կարողություն,

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը ՝ բարձր (Ֆիքս․ + %-ներ)։

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00 - 19:00։

Շաբաթ օրը կիսաաշխատանքային։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: