Նախնական համակարգչային գիտելիքների դասախոս
Elbakyan Educational Complex
Նկարագրություն
Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է համագործակցության։
Կրթահամալիրը, ընդլայնելով իր մասնագիտական թիմը, փնտրում է նախնական համակարգչային գիտելիքների դասախոս, ով պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու օգնել սովորողներին զարգացնել համակարգչային գրագիտությունն ու տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները։
Հիմնական պարտականություններ
- Դասապրոցեսի պլանավորում և կազմակերպում
- Դասավանդում՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
- Գործնական առաջադրանքների մշակում, հանձնարարում և ստուգում
- Սովորողների առաջընթացի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովում
- Թեմատիկ ստուգումների և գործնական աշխատանքների կազմակերպում
- Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նախնական համակարգչային գիտելիքների դասավանդման կամ համապատասխան ոլորտում փորձ
- MS Office փաթեթի գերազանց իմացություն՝ Word, Excel, PowerPoint
- Համակարգչից և ինտերնետային գործիքներից վստահ օգտվելու կարողություն
- Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու փորձ և կարողություն
- Google Sheets-ից օգտվելու կարողություն
- Ուսանողները չեն դիտարկվում
Առավելություն կտրվի
- Դասավանդման լրացուցիչ փորձին
- Օտար լեզուների իմացությանը
- Կրթական տեխնոլոգիաների և առցանց գործիքների իմացությանը
Անձնական որակներ
- Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
- Բարձր հաղորդակցման հմտություններ
- Հստակ, հասկանալի և գրագետ խոսք
- Կազմակերպչական հմտություններ
- Համբերատարություն, ստեղծագործական մոտեցում և աշխատասիրություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ինքնուրույնություն և նվիրվածություն
- Ներկայանալի արտաքին տեսք
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
- Աշխատավարձը՝ գործարքային
Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և նպաստել սովորողների համակարգչային գրագիտության զարգացմանը՝ ուղարկեք Ձեր CV-ն։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։
Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։
📚 Մենք դասավանդում ենք՝
-
WEB ծրագրավորում
-
Python ծրագրավորում
-
Գրաֆիկ դիզայն
-
UX/UI դիզայն
-
3D մոդելավորում
-
Ինտերիեր դիզայն
-
Ռոբոտաշինություն
-
Լուսանկարչություն
-
ՍՄՄ
-
Օտար լեզուներ
-
Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)
Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։
Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։
📍 Կոնտակտային տվյալներ
Հասցեներ՝
-
ք. Երևան, Րաֆֆու 19
-
ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center
Հեռախոս՝ 096 88 88 44