Get our free app. It won't take up space on your device

Նախագծող ճարտարագետ (HVAC)

AC Design Engineering

Industry: Engineering, Architecture, Construction
Deadline: 6/11/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

«AC Design Engineering» ընկերությունը փնտրում է օդափոխման, օդորակման, հովացման և ջեռուցման համակարգերի նախագծող ճարտարագետի, ով կհամալրի նախագծողների մասնագիտական թիմը։

Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ՝ ստեղծելով լավագույն պայմանները աշխատողների համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ինժեներական համակարգերի՝ օդորոկման, ջեռուցման, օդափոխության նախագիծ՝ էսքիզային, աշխատանքային, ավարտական ձևաչափով,
  • Ցանկացած ստանձնած նախագծերը միայն նախագծի տեխնիկական մակարդակում համաձայնեցնել պատվիրատուի կամ նրա լիազորված անձի հետ,
  • Իրականացնել բոլոր հաշվարկները կապված նշված համակարգերի հետ՝ աերոդինամիկ, հիդրավլիկ, ջերմային կորուստների և այլն,
  • Տրամադրել նախագծի տվյալ փուլով պահանջվող գծագրային ամբողջական փաթեթը՝ որի մեջ ներառվում է, թե տարբեր հանգույցների և թե տարբեր աքսոնոմետրիկ գծագրերը,
  • Տրամադրել հաշվետվություններ կատարած աշխատանքների վերաբերյալ բաժնի ղեկավարին։

Պահանջներ

  • Ճարտարագետի բարձրագույն կրթություն (ցանկալի է ՋԳՄՕ բաժին),
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft Word, Excel, AutoCAD) իմացություն, Revit MEP իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • 1-2 տարվա նախագծող ճարտարագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մեծ ծավալներով տեղեկատնության աշխատելու, քանակական և որակական վերլուծություն անելու կարողություն,
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման կարողություն,
  • Կարող են դիմել նաև ուսանողները կամ նորավարտ մասնագետներ ևս,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
37433888871

Մեր ընկերությունն առաջատար ճարտարագիտական թիմ ունեցող արվեստանոց է, որը զբաղվում է HVAC & Plumbing համակարգերի դիզայնով, խորհրդատվությամբ, շինարարությամբ, հեղինակային հսկողությամբ և մենեջմենթով: Ընկերությունն իրականացնում է նաև մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների արտադրմամբ, ինչպիսիք են տարատեսակ օդամղիչները, օդի մշակման կոմպակտ սարքավորումները, ճաղավանդակները այլն։ Ընկերության աշխատակիցներն ունեն ավելի քան 15՝ որոշները 20, տարվա աշխատանքային փորձ և տիրապետում են բոլոր միջազգային ստանդարտներին, հեղինակել են խոշոր պրոյեկտներ։ Ընկերությունը իրականացնում է՝
• Օդափոխության
• Ջեռուցման և հովացման
• Ծխահեռացման
• Հրդեհաշիջման
• Ջրամատակարարման և կոյուղու
• Կաթսյատների նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նշված համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ, նշված համակարգերում կիրառվող սարք-սարքավորումների և օժանդակ մասերի արտադրությամբ:
Մեր կողմից միշտ առաջարկվում են ժամանակակից ինժեներական և էներգախնայող լուծումներ և լավագույն խորհրդատվություն։
Ընկերությունը զարգանում է և պարբերաբար ունենում է աշխատանքի առաջկներ ճարտարագիտական վերը նշված ուղղությունների մասնագետների համար։
Մենք ապահովում ենք ոլորտում առկա շուկայական բարձր աշխատավարձ և կարիերայի առաջխաղացման հնարավորություն։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media