Նախագծի ղեկավար
Նոր Փրոջեկտս ՍՊԸ
"Նոր Փրոջեկտս" ընկերությունը փնտրում է "Նախագծի ղեկավար" ։
Պարտականություններ`
- Պլանավորել և կազմակերպել նախագծերի արտադրական փուլերի աշխատանքները,
- Ղեկավարել նախագծի պլանավորումը և իրականացումը,
- Սահմանել նախագծի նպատակները և արդյունքները,
- Մշակել առաջադրանքների և ռեսուրսների պահանջների սահմանումները,
- Կատարել նախագծի ամբողջական պլանավորում,
- Նախագծի բյուջեի կառավարում և ռեսուրսների բաշխում,
- Ժամկետների նախագծում և պլանավորում,
- Հետևել նախագծի արդյունքներին՝ համապատասխան գործիքներ կիրառելով,
- Աջակցել նախագծի թիմին, ղեկավարել անձնակազմի ամենօրյա գործունեությունը,
- Հետևել նախագծի իրականացման որակին՝ համապատասխանեցնելով սահմանված ժամանակային և բյուջետային ստանդարտներին,
- Համաձայնեցնել նախագծի իրականացման ռազմավարությունը ընկերության ղեկավար կազմի հետ,
- Անհրաժեշտության դեպքում պատրաստել, ընթացակարգերի և ծրագրերի փաստաթղթերը,
- Անմիջական ղեկավարի կողմից նախատեսված այլ պարտականություններ
Պահանջներ`
- Բարձրագույն կրթություն,
- Նախագծերի կառավարման ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է
- Խորը գիտելիքներ նախագծի ղեկավարման սկզբունքների վերաբերյալ,
- Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
"Նոր Փրոջեքթս" ընկերությունը հանդիսանում է մի շարք միջազգային բրենդների (Carpisa, Geox, Henderson) պաշտոնական մատակարար Եվրոպայում , ԱՊՀ և արաբական երկրներում:
Ընկերությունը արտադրում և արտահանում է կահույքի մեծ տեսականի։
Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։